바로가기 및 건너띄기 링크
본문 바로가기
주메뉴 바로가기

Мероприятия КЦ

📷 [Armenia Korean Cultural Festival] «Շունիկների իրարանցում» ֆիլմի ցուցադրության ամփոփում

  • ДЕНЬ ОБЪЯВЛЕНИЯиюн 03, 2025
  • ЧИСЛО ЗАПРОСОВ2476 Hit

«Շունիկների իրարանցում» ֆիլմի պաստառը, «Կինոմոսկվա» կինոթատրոն

▲ «Շունիկների իրարանցում» ֆիլմի պաստառը, «Կինոմոսկվա» կինոթատրոն

Մայիսի 23-ին Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի Հանրապետության դեսպանատան Կորեական մշակույթի կենտրոնը Երևանում՝ Հայաստան-Կորեական մշակութային փառատոնի 2025-ի շրջանակումկազմակերպեց կորեական կինոյի ցուցադրություն։ Ցուցադրությունը տեղի ունեցավ «Կինոմոսկվա» կինոթատրոնում։ Այս ցուցադրության ընթացքում ներկայացվեց կորեական «Շունիկների իրարանցում» (2024) ֆիլմը։

Կորեական մշակույթի կենտրոնի տնօրենի ողջույնի խոսքը

▲ Կորեական մշակույթի կենտրոնի տնօրենի ողջույնի խոսքը

Ֆիլմից առաջ Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի Հանրապետության դեսպանատան Կորեական մշակույթի կենտրոնի տնօրեն պարոն Պակ Չժուն Գոնը հանդես եկավ ողջույնի խոսքով և շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ կորեական մշակույթի և կինոյի նկատմամբ հետաքրքրության համար։

Ֆիլմը կորեական լեզվով՝ հայերեն ենթագրերով

▲ Ֆիլմը կորեական լեզվով՝ հայերեն ենթագրերով

Այս տարի ֆիլմը ցուցադրվեց բնօրինակ լեզվով՝ հայերեն ենթագրերովորպեսզի հանդիսատեսը կարողանա ավելի լավ ընկալել կորեական լեզվի հնչողությունը։ Բացի այդբնօրինակ հնչողության շնորհիվ հանդիսատեսը առավել զգայականորեն ընկալեց քառոտանի ընկերների մասին պատմող հուզիչ տեսարանները։

Դահլիճում ֆիլմ դիտող հանդիսատես

▲ Դահլիճում ֆիլմ դիտող հանդիսատես

Ֆիլմը դիտեց ավելի քան 250 մարդ։ Կորեական մշակույթի կենտրոնը հետագայում ևս նախատեսում է կազմակերպել կինոցուցադրություններ Երևանում։ Հուսով ենքոր դուք էլ կմիանաք և կհետաքրքրվեք կորեական կինոյով։